Սպասարկում

«Ռոմա» ՍՊԸ-ն իրականացնում է բժշկական արտադրատեսակների սպասարկում։

 

Բժշկական արտադրատեսակների սպասարկման ծառայությունը ապահովում է այնպիսի ընթացակարգերի իրականացումը, որոնք ուղղված են բժշկական արտադրատեսակների առավելագույն արդյունավետության, հուսալիության և անվտանգության ապահովմանը։

 

«Ռոմա» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող սպասարկման ծառայությունն իր մեջ ներառում է.

 

  • Լաբորատոր սարքերի տեղադրում/գործարկում/ուսուցում
  • Լաբորատոր սարքերի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
  • Լաբորատոր սարքերի պլանային/կանխարգելիչ սպասարկում, այդ թվում նաև վերահորոգում
  • Լաբորատոր սարքերի պայմանագրային սպասարկում
  • Բժշկական արտադրատեսակների ստուգաչափում և տրամաչափարկում
  • Բժշկական արտադրատեսակների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն

 

Բժշկական արտադրատեսակների կանոնավոր սպասարկումն օգնում է կանխել խափանումները, երկարացնել դրանց ծառայության ժամկետը և ապահովել անխափան աշխատանքը։

 

Բժշկական արտադրատեսակների սպասարկման ծառայությունն ապահովում է առողջապահական հաստատությունների աշխատանքների հուսալիությունը, անվտանգությունն ու կատարողականությունը՝ նվազեցնելով սխալների հավանականությունը, ինչպես նաև ապահովելով պացիենտների առողջության բարձր մակարդակը: